Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2011թ. սամբոյի պատանիների առաջնություն
2011թ. մարտի 12-ին Գյումրիի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության մարզապալատում տեղի ունեցան 1993-1994թթ. ծնված պատանիների միջև գոտեմարտերը' 10 քաշային կարգերում:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի 2011 թվականի պատանի չեմպիոններին.
48 կգ քաշային կարգ-Գրիգոր Մխիթարյան-Գյումրիի համալիր մարզադպրոց ;
52 կգ ք/կ-Ռազմիկ Պետրոսյան-Գյումրիի քաղաքապետարանի սամբոյի և ձյուդոյի մակնակապատանեկան մարզադպրոց;
56 կգ ք/կ-Հովհաննես Ալեքսանյան-Գյումրիի «Հայաստան» մարզական միություն;
60 կգ ք/կ- Արթուր Սահակյան- Սպիտակի թիվ 1 մարզադպրոց;
65 կգ ք/կ-Ռաֆիկ Մանուկյան- Սպիտակի թիվ 1 մարզադպրոց;
70 կգ ք/կ-Ռաֆիկ Հարությունյան- Գյումրիի քաղաքապետարանի սամբոյի և ձյուդոյի մակնակապատանեկան մարզադպրոց;
75 կգ ք/կ-Հովհաննես Սերոբյան-Արմավիրի քաղաքային մարզադպրոց;
81 կգ ք/կ-Մարտիրոս Հակոբյան- Աբովյանի «Գագիկ Ծառուկյանի» անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն;
87 կգ ք/կ-Աղվան Աբրահամյան-Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Եղվարդի մասնաճյուղ;
+87 կգ ք/կ-Գոռ Մարգարյան- Արտաշատի համալիր մարզադպրոց: