Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2021թ. ՀՀ ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ, ԺԱՄԿԵՏ, ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Առաջնությունը անց է կացվելու ք․ Երևանում ս/թ փետրվարի 27-28-ը «Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում /հասցե՝ ք․Երևան, Վարդանանց փող., 69 շենք/։
Ընդունելությունը, բժշկական զննումը և կշեռքը՝ փետրվարի 27-ին, ժամը 15:00-16:00, ք. Երևան Նար-Դոս 53:
Առաջնության սկիզբը՝ փետրվարի 28-ին, ժամը 10:00-ին: