Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2020թ. ՍԱՄԲՈՅԻ ՀՀ ՄԱՐԶԱԿԱՆ/տղամարդիկ, կանայք/ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Սամբոյի Հայաստանի առաջնություն
2020թ. սեպտեմբերի 26-ին Գազպրոմ Արմենիայի «Ուսումնա-սպորտային համալիրում» (Երևան, Ծարավ Աղբյուրի փ. 55/25) կանցկացվի Հայաստանի Մարզական և մարտական սամբոյի 2020թ. առաջնությունը, որը հետաձգվել էր դեռևս մարտ ամսից:
Հաշվի առնելով Կորոնավիրուսի համավարակը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է մրցումն անցկացնել «փակ դռների» կարգավիճակով, առանց հանդիսատեսի:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
+374 10 558680