Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019թ․, սեպտեմբերի 2-3, "ՍԱՄԲՈՅԻ ՄԵԾ ԵՐԱԽՏԱՎՈՐ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԱՄԲՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 1-ԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
Սամբոյի ՀՀ ֆեդերացիան, ,,Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի մարզական ակումբը,, և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը. սեպտեմբերի 2-ին Երևանում, ,,Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն,, մարզասրահում անցկացրեցին Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 1-ին մրցաշարը, որին մասնակցեցին 10 երկրի՝ Բելոռուսի, Իսրայելի, Լիտվայի, Հունաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Արցախի, Հայաստանի 102պատվիրակներ (83սամբիստ և 19 սամբիստուհի):
Մրցաշարի գլխավոր մրցավարն էր ՄԿԷԴ Էդուարդ Ասլանյանը, մրցավարական խմբում ընդգկված էին մրցավարներ Ռուսաստանից՝ Ռուդոլֆ Բաբայանը/ՄԿԷԴ/, Վրաստանից՝ Էմիլ Ռաշի/ՄԿԷԴ/ և Գիվի Բարոաշվիլի/ՄԿ/, Ֆրանսիայից՝ Թորգոմ Հովհաննիսյանը/ՄԿ/, Իսրայելից՝ Անատոլի Գերշմանը/ՄԿ/, Հայաստանից՝ Վովիկ Խոջայան/ՄԿ/, Արշալույս Բալյան/ՄԿ/, Հայկ Ավետիսյան, Աղասի Գալստյան, Էդիկ Գրիգորյան, Վաչիկ Վարդանյան, Արթուր Հախումյանց, Նորիկ Բաղդասարյան, Վիլհելմ Բաղդասարյան, Աղաս Նազունց, Մարտին Միրզոյան, Գագիկ Հակոբյան։ Հրավիրված էին պաշտոնական անձիք և պավավոր հյուրեր։
Սեպտեմբերի 4-ին ուսումնամարզական հավաքի մասնակիցները մեկնեցին Սևանի թերակղզի, ապա Տավուշի մարզի Լաստիվեր՝ մարզական քայլարշավի:
Հայկական սամբոյի մեծ երախտավոր՝ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ պատվին կազմակերված անդրանիկ հուշամրցաշարը կազմակերպվել էր բարձր մակարդակով և լիովին ծառայեց իր նպատակին: