Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրոպական խաղերը Բելոռուսի Մինսկ քաղաքում
Եվրոպական խաղերին կմասնակցի վեց սամբիստ
2019թ. հունիսի 21-ից 30-ը Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում կկայանան 2-րդ եվրոպական խաղերը՝ մասնակցությամբ 50 պետության ավելի քան 4000 մարզիկների:
15 մարզաձևերի թվում է նաև սամբոն, որի մրցումները կկայանան հունիսի 22-ին և 23-ին, կխաղարկվի 18 հավաքածու մեդալ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցումների է գործուղելու 5 մարզիկի և մեկ մարզուհու:
Հունիսի 22-ին մրցագորգ կմտնեն 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը, 57 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ՝ Դավիթ Գրիգորյանը:
Հունիսի 23-ին՝ Տիգրան Կիրակոսյանը /52կգ/, Արսեն Ղազարյանը /74կգ/ և Գրիգոր Սահակյանը /90կգ/:
Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Էռնեստ Միրզոյանը: