Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սամբոյի աշխարհի 1-ին չեմպիոն ԳԱՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 24-րդ հուշամրցաշար
2019թ․ հունիսի 16-ին, «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ մարզահամալիրում անցկացվեց ըմբշամարտի ձևերից աշխարհի առաջին չեմպիոն ԳԱՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 24-րդ ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցեցին շուրջ 5տասնյակ հայ ուժեղագույն մարզիկներԵրևանից, Արցախից ու ՀՀ մարզերից։ Հուշամրցաշարն անցավ բարձր կազմակերպչական մակարդակով, հաղթողները և մրցանակակիրները պարգևտրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով: Ներկա էին Գառնիկ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները: