Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սամբոն ճանաճվեց որպես օլիմպիական մարզաձև
2018թ նոյեմբերի 30-ին Ճապոնիայի Տոկիո քաղաքում անցկացված միջազգային Օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստի ժամանակ սամբոն ճանաճվեց որպես օլիմպիական մարզաձև:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է բոլոր սամբիստներին այդ կապակցությամբ, ցանկանալով նորանոր նվաճումներ միջազգային հարթակներում: