Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոյեմբերի 9-ից 11-ը Բուխարեստում կայացավ Սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությունը, ուր մեր մարզիկները նվաճեցին երեք մեդալ՝ երկու արծաթ, մեկ բրոնզ:
Մեր լավագույն մարզիկներից Տիգրան Կիրակոսյանը, ով հանդես էր գալիս մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում, գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հասավ եզրափակիչ, ուր գոտեմարտեց Անդրեյ Կուբարկովի հետ: Տիգրանը, շատերի կարծիքով ուժեղ էր, սակայն, մրցավարների ակնհայտ կողմնապահության արդյունքում, հաղթանակը շնորհվեց Ռուսաստանը ներկայացնող մարզիկին: Մեր պատվիրակությունը պաշտոնապես բողոքարկել է արդյունքը: Ճիշտ է մրցավարական հանձնաժողովը չի փոխել վճիռը, սակայն միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը խոստացել է FIAS մակարդակով անցկացնել լրացուցիչ քննություն:
Ամբողջ գոտեմարտը կարելի է դիտել այս հղումով bandicam 2018-11-11 04-00-59-852.mp4 (494623214)
Մանագետների կարծիքով գոտեմարտի ավարտից առաջ 1:24 , 1:11, 0:48 րոպեներին մրցավարները պարտավոր էին Կիրակոսյանին տալ միավորներ:
Առաջնությունը ուղիղ հեռարձակվել է ստորև նշված կայքով: Տիգրանի գոտեմարտը՝ 7:00-19:00 րոպեներին
https://www.olympicchannel.com/en/video/detail/day-1-finals-world-championships-bucharest/
Մրցումների երկրորդ օրը 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը թեև պարտվեց հունաստանցի Գեորգիոս Մարկարյանին, բայց քանի որ մեր հայրենակիցը հասավ եզրափակիչ, Արսենին հնարավորություն ընձեռնվեց պայքարել երրորդ տեղի համար, և մեր մարզիկն արժանացավ բրոնզե մեդալի:
Հաջորդ արծաթե մեդալը մեր հավաքականի համար նվաճեց մարտական սամբոյի 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, ով եզրափակիչ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Ռոդիոն Ասկանակովին: