Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ավարտվեց ՀԱՊԿ անդամ պետությունների միջև անցկացվող սամբոյի միջազգային 3-րդ փառատոնը
Հայ պատանի սամբիստները, մասնակցելով սեպտեմբերի 6-7 Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ անդամ պետությունների միջև անցկացվող սամբոյի միջազգային 3-րդ փառատոնին, նվաճեցին 9 մեդալ և թիմային հաշվարկով գրավեցին պատվավոր 2-րդ տեղը:
Մրցաշարին, բացի Հայաստանի, Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի մարզիկներից, առաջին անգամ մասնակցում էին նաև Գերմանիայի և Էստոնիայի ներկայացուցիչները: Մերոնք նվաճեցին երեքական ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ.
Դավիթ Հովսեփյան-48 կգ-ոսկի
Դավիթ Իսրայելյան-52 կգ-ոսկի
Ջանիկ Հարությունյան-70 կգ-ոսկի
Կարեն Սարգսյան-48 արծաթ
Սերգեյ Դանիելյան-56 կգ –արծաթ
Արսեն Կարապետյան-75 կգ-արծաթ
Սամվել Սահակյան-52 կգ- բրոնզ
Դավիթ Շահնազարյան-56 կգ-բրոնզ
Սենո Սիրադեղյան-65 կգ-բրոնզ