Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ավարտվեց Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը
2018 թհունիսի15-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ մարզահամալիրում /ք. Երևան, Մանանդյան 41, նախկին Միկա./ տեղի ունեցավ Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 23-րդ ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցեցին ավելի քան 60 ուժեղագույն սամբիստներ ՀՀ մարզերից, Երևանից, Արցախից:
Գոտեմարտերից առաջ մասնակիցների կողմից հարգանքի տուրք՝ ծախկեպսակ դրվեց Գառնիկ Հովհաննիսյանի շիրիմին:
Հատուկ մրցանակի արժանացան 62 կգ Գառնիկ Հովհաննիսյանի, 57կգ Արտակ Գևորգյանի, 68կգ Անդրանիկ Ծատուրյանի քաշային կարգերում հաղթող մարզիկները: Հուշամրցաշարն անցավ բարձր կազմակերպչական մակարդակով, հաղթողները և մրցանակակիրները պարգևտրվեցին մեդալներով, պատվոգրերով և թանկարժեք նվերներով:
Ոսկե մեդալներ նվաճեցին Մանուկյան Էդմոնդ 57 կգ քաշային կարգում, Մանուկյան Մաքսիմ 62կգ ք/կ, Մահինյան Կառլեն 68կգ ք/կ, Նաղդալյան Անդրանիկ 74 կգ, Գրիգորյան Դավիթ 82կգ, Պետրոսյան Էդիկ 90կգ, Մանուկյան Արման +90կգ: