Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վշտով տեղեկացնում ենք
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով տեղեկացնում է, որ երկարատև, ծանր հիվանդությունից վախճանվել է հայկական սպորտի երախտավոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի ,,էքստրա,, դասի մրցավար, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման և պատերազմի մասնակից, ՀՀ Զինված ուժերի գնդապետ, ԲԿՄԱ նախկին պետ, նվիրյալ հայրենասեր
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
Հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ մայիսի 16-ին, ժամը 18:00-ից, հուղարկավորությունը՝ մայիսի 17-ին, ժամը 14:00-ին նույն եկեղեցուց՝ ,,Եռաբլուր,, պանթեոնում: