1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Հիշեցնենք, որ Սեուլում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում հայ սամբիստները հաջող ելույթներ ունեցան և նվաճեցին հինգ մեդալ:Դիանա Հովհաննիսյանը /48կգ/, Գրիգոր Սահակյանը /87կգ/, Լենդրուշ Զատիկյանը /48կգ/ կանգնեցին պատվո երրորդ հարթակին և արժանացան բրոնզե պարգևների, Սեյրան Սահակյանը /90կգ/՝ պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, նվաճեց արծաթե մեդալ, իսկ Գրիգոր Մխիթարյանը մինչև 52 կգ քաշայինների պայքարում գերազանց անցկացնելով բոլոր մրցելույթները հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն: ՈՒ քանի որ մեր ոսկե և արծաթե մեդալակիրները զինծառայողներ են և ներկայացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ներկայացուցիչների, մարզաձևի երկրպագուների հետ «Զվարթնոց» օդանավակայան՝ հերոսներին դիմավորելու և առաջին շնորհավորանքները հղելու էին եկել նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները՝ զինվորական նվագախմբով, դափնեպսակով ու ծաղիկներով:  

 

 

2013թ. նոյեմբերի 25-ին ժամը 20:20 վայրեջք կատարած Մոսկվա-Երևան թիվ 1862 չվերթի ինքնաթիռը հայրենիք բերեց նաև Հայաստանի սամբոյի ազգային հավաքականի անդամներին, ովքեր պատվով ներկայացրեցին Հայաստանը Սանկտ պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնությունում և նվաճեցին 5 մեդալ:Պատվավոր երրորդ տեղն են գրավել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը` 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:Իսկ 82 կգ քաշային կարգում հանդես եկող, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը կրկնեց 2010թ. արդյունքը և գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը ևս մեկ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:Հայաստանի հավաքականի օգտին հաշվարկային միավորներ բերեց նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբը ներկայացնող Արեն Անտոնյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում գրավելով 5-րդ տեղը: