Здравствуй, дорогой посетитель!
Рады приветствовать Вас на официальном сайте Федерации самбо Армении, откуда Вы будете иметь возможность получить информацию о нашей работе, о пройденном пути армянских самбистов, об истории армянского самбо, о текущей деятельности, о предстоящих турнирах и чемпионатах, о спортсменах, тренерах и судьях.
Надеемся, что так же и Вы, своими отзывами и предложениями поможете нам в развитии армянского самбо и сделать его всенародным. Желаем Вам успехов, армянскому спорту – новых и больших побед.
Новости
Տասը լավագույնից երկուսը՝ սամբո մարզաձևից
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի 2018թ. լավագույն մարզիկների տասնյակում տեղ գտած բոլոր մարզիկներին, ովքեր անցնող տարվա ընթացքում բարձր պահեցին հայկական սպորտի և մեր հայրենիքի պատիվը, ում հաղթանակներով հպարտացանք, ձեռքբերումներով՝ ուրախացանք:
Մեզ համար անչափ հաճելի, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող է, որ լավագույններից երկուսը սամբիստներ են՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գրիգոր Մխիթարյանն ու աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Արսեն Ղազարյանը:
Մեր ակնկալիքներն, իհարկե ավելի մեծ էին, քանի որ տասնյակում ընդգրկվելու իրական հնարավորություն ուներ նաև մեր լավագույն մարզիկը՝ Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, ում ընդամենը մի քանի ձայն չբավարարեց տասնյակում տեղ գտնելու համար:
Ի դեպ, Տիգրան Կիրակոսյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն սամբիստ:
Մեզ համար չափազանց հաճելի էին հատկապես SMS քվերակությունների արդյունքները, որոնցով մեր երեք մարզիկները գերազանցում էին մյուս մարզաձևերի ներկայացուցիչներին, ինչը խոսում է սամբո մարզաձևի հեղինակության և սիրված լինելու մասին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլոր մարզիկներին մաղթում ենք, որ 2019 թվականը լինի առավել բեղուն և հաղթանակներով լի, որ ի պատիվ մեր մարզիկների գալիք տարում միջազգային ասպարեզներում ավելի շատ ծածանվի հայոց եռագույնն ու հնչի Մեր հայրենիքը: