1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Այսօր Սերբիայի Նովի-Սադ քաղաքի SPENS ARENA մարզապալատում մեկնարկում է Սամբոյի պատանիների և աղջիկների առաջնությունը, ուր իրենց ուժերը կչափեն 1997-2001 թթ. ծնված լավագույն մարզիկները:

Ինչպես ամեն տարի, հայ սամբիստները կփայքարեն բարձր տեղերի համար՝ ապացուցելու հայկական սամբոյի բարձր կարգն ու պահելու հայոց պետության պատիվը: Գոտեմարտերը տեղի կունենան հոկտեմբերի 13-ից 15-ը:

Ստորև ներկայացնում ենք մեր մարզիկներին.

Կարդալ ավելին >>>

2013թ. հոկտեմբերի 8-ին ,,Աշխատանք,, մարզական միության սրահում անցկացվեց 385թ. 291-րդ օլիմպիական խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի անվան ավանդական բաց մրցաշարը, որին երկու տարիքային խմբերում մասնակցեցին մայրաքաղաքի և մարզերի շուրջ երեք հարյուր պատանի սամբիստներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է մարզաձևի մասսայականության ու սիրված, տարածված լինելու մասին:

Կարդալ ավելին >>>

Սամբոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 2017թ.  սամբոյի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Գրիգոր Սահակյանը Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում   90 կգ քաշային կարգում դարձել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սամբոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի մյուս անդամդամներ, 2017թ.  սամբոյի Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիրներ՝ Գասպար Հայրապետյանը, Էրիկ Հարությունյանը և Վահագն Չալյանը. ցավոք. ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում չեն հաջողել մրցանակային տեղ գրավել:

Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանը ներկայացված էր 4 մարզիկով: Առաջնությանը մասնակցում էին 41 երկրի 400 մարզիկ:

Grigor Sahakyan

Սեպտեմբերի 7-ից 10-ը Մոսկվայում անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների սամբոյի պատանեկան երկրորդ միջազգային փառատոն-մրցաշարը, որն այս անգամ նվիրված էր ՀԱՊԿ կազմավորման 25 ամյակին:

Կարդալ ավելին >>>

2017թ. սեպտեմբերի 1-ից 4-ը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացվեց մարտական սամբոյի ,,Բայկալի գավաթ,, անունը կրող առաջին միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր ավելի քան 100 մարզիկ՝ աշխարհի 17 երկրից:

 

Vachik Vardanyan1

 

Կարդալ ավելին >>>