1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի՝ 29.11.2013թ. կայացած գործկոմի նիստը, հաշվարկելով սամբիստների՝ 2013թ. աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային Ունիվերսիադայում, «Սպորտակորդ» համաշխարհային խաղերում և Աշխարհի գավաթի փուլերում գրանցած արդյունքներով հավաքած բալերը, որոշեց 2013թ. լավագույն մարզիկներին:
Ստորև ներկայացնում ենք ցանկը, ինչպես նաև բալերը հաշվարկելու կարգը և մարզիկների հավաքած արդյունքները:

1. Աշոտ Դանիելյան-աշխարհի առաջնության չեմպիոն
2. Տիգրան Կիրակոսյան- աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ արծաթ, Ունիվերսիադա՝ չեմպիոն
3. Մավրիկ Նասիբյան- աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ բրոնզ, գավաթի փուլեր՝ ոսկի, արծաթ, բրոնզ

Կարդալ ավելին >>>

Այսօր, նոյեմբերի 25-ին ժամը 20:20 վայրեջք կատարող Մոսկվա-Երևան թիվ 1862 չվերթի ինքնաթիռը հայրենիք կբերի նաև Հայաստանի սամբոյի ազգային հավաքականի անդամներին, ովքեր պատվով ներկայացրեցին Հայաստանը Սանկտ պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնությունում և նվաճեցին 5 մեդալ:
Պատվավոր երրորդ տեղն են գրավել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը' 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
Իսկ 82 կգ քաշային կարգում հանդես եկող, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը կրկնեց 2010թ. արդյունքը և գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը ևս մեկ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հայաստանի հավաքականի օգտին հաշվարկային միավորներ բերեց նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբը ներկայացնող Արեն Անտոնյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում գրավելով 5-րդ տեղը:
«Զվարթնոց» օդանավակայանում միասին դիմավորենք մեր մարզիկներին:

Սանկտ պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ մեր հավաքականի առաջատարներից, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը և հաղթելով բոլոր գոտեմարտերը հասավ եզրափակիչ, ուր առավելության հասավ նաև ռուսաստանցի Ռյաբովի նկատմամբ ու հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալների էին արժանացել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը' 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
Այսպիսով, հայ սամբիստները աշխարհի առաջնությունից հայրենիք կբերեն 5 մեդալ, որից մեկը' ոսկե, չորսը' բրոնզե:
Ավելացնենք նաև, որ սամբոյի զարգացման գործում ներդրած ավանդի համար' մարզաձևի հիմնադրման 75 ամյակի կապակցությամբ հոբելյանական մեդալով է պարգևատրվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Նոյեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուգ քաղաքում անցկացվող Սամբոյի 2013թ. աշխարհի առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկած հայ սամբիստներից երեքն արժանացան բրոնզե մեդալի:
Պատվո երրորդ հարթակին բարձրացան Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
Մյուս հայ սամբիստների մրցելույթները տեղի կունենան նոյեմբերի 23-ին և 24-ին:

Նոյեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուգ քաղաքում անցկացվում է Սամբոյի 2013թ. աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել ռեկորդային թվով՝ 75 երկիր: Թիվը խորհրդանշական է, քանի որ այս տարի նշվում է նաև մարզաձի հիմնադրման 75 ամյակը:
Ասպարեզ մտնող շուրջ 700 մարզիկ խաղարկելու է մեդալների 27 հավաքածու. 9-ական՝ տղամարդկանց և կանանց՝ մարզական սամբոյի, ևս 9-ը՝ տղամարդկանց մարտական սամբո ձևերում:

Կարդալ ավելին >>>