Նորություններ
Հոկտեմբերի 8-ից 12-ը Հարավային Կորեայում կկայանա սամբոյի աշխարհի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցեն երկրագնդի ուժեղագույն մարզիկները:
Հայաստանը կներկայացնի 10 մարզիկ. Լենդրուշ Զատիկյան/ 48կգ/, Գրիգոր Մխիթարյան/52կգ/, Դավիթ Խաչատրյան/52կգ/, Էռնեստ Հայրապետյան/ 60կգ/, Սերգեյ Կարապետյան/68կգ/, Նաիրի Կարապետյան/81կգ/, Դավիթ Նալբանդյան/82կգ/, Գրիգոր Սահակյան /87կգ/,Սեյրան Սահակյան /90կգ/, և Դիանա Հովհաննիսյան/48կգ/:
Սեուլ կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Վերջինս, sambo.am-ի հարցին՝ ակնկալիքների մասին, պատասխանեց.
«Սպասումներ, իհարկե, ունենք: Մեդալնե՞ր
ԱՌԱՋԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ
12-28 հունիսի 2015 թ.
ք. Բաքու (Ադրբեջան)
2015 թ. Եվրոպական խաղերը պատմության մեջ Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերն են, որոնք կանցկացվեն Ադրբեջանի մայարաքաղաք Բաքվում: Հիշեցնենք, որ դրա անցկացման վերաբերյալ որոշումը կայացվել է 2012 թ. դեկտեմբերի 8-ին Հռոմում անցկացված Եվրոպական Օլիմպիական կոմիտեի 41-րդ Գլխավոր հանձնաժողովի նիստի ժամանակ: Գաղտնի քվեարկությամբ 48 մասնակից երկրներից 38-ը քվեարկել էին Բաքվի օգտին, 8-ը՝ դեմ, իսկ 2-ը՝ ձեռնպահ: ՀՀ ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը:
I Եվրոպական խաղերն անց են կացվում Միջազգային օլիմպիական կազմակերպության կողմից, որն իր կազմի մեջ ներկայումս ներառում է Եվրոպայի 49 ազգային օլիմպիական կոմիտեներ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգոստոսի 2-ին Երևանում անցկացրեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային պատանեկան 5-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի, Արցախի և Հայաստանի շուրջ 150 պատանի մարզիկների: Ստորև ներկայացնում ենք մրցաշարի հաղթողներին ու մրցանակակիրներին, ովքեր Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին համապատասախան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով:
ՏՂԱՆԵՐ
48 կգ
1.Արմեն Նիկողոսյան - Հայաստան
2.Գիորգի Բոյաձե- Վրաստան
3.Ակակի Գիգատաձե - Վրաստան
3.Արմեն Սահակյան - Հայաստան
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգոստոսի 1-ից 4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 5-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք նահանգների պատանի սամբիստների:
2014 թ. հունիսի 14-ից 15-ը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը «Աշխատանք» մարզադահլիճում անցկացրեցին Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 19-րդ ավանդական հուշամրցաշարը՝ մասնակցությամբ Երևանի, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի և Բանակի կենտրոնական մարզական ակումբի ուժեղագույն սամբիստների:
Տասը քաշային կարգերում հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի հավաստագրերով և մեդալներով, իսկ 62 կգ քաշային կարգում /որում ժամանակին հանդես է եկել լեգենդար մարզիկը/ հաղթողն արժանացավ նաև հատուկ գավաթի և դրամական պարգևի: