Նորություններ
ՍԱՄԲՈՅԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ /առաջնություններ, մրցաշարեր/ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
$11. Հետևելմրցումներիկանոնադրությանը,
$12. կատարել մրցավարների պահանջները,
$13. մրցավարական կոլեգիայի կանչից հետո անհապաղ ներկայանալ գորգ,
$14. մրցումները չշարունակելու որևէ պատճառի դեպքում անհապաղ տեղեկացնել մրցավարական կոլեգիային,
$15. գոտեմարտը սկսել և վերջացնել հակառակորդի հետ ձեռք սեղմումով,
$16. կոռեկտ լինել մասնակիցների, մրցավարների, մրցումները անցկացնող անձնակազմի, հանդիսատեսի հանդեպ,
$17. մարզահագուստը պետք է լինի մաքուր, կոկիկ վիճակում,
$18. խիստ հետևել հիգիենայի կանոններին /լինել սափրված կամ կոկիկ մորուքով, կարճ կտրված եղունգներով և այլն/,
$19. իգական սեռի ներկայացուցիչները պետք է կոկիկ կապած լինեն մազերը այնպես, որ 20սմ-ից չգերազանցի :
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
$11. Մրցավարներին դիմել ներկայացուցչի, իսկ նրա բացակայության դեպքում գլխավոր մրցավարի միջոցով,
$12. կշեռքից 1 ժամ առաջ ստուգել քաշը հիմնական կշեռքի վրա,
$13. ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները մրցումների վերաբերյալ՝ կանոնադրությունը, կատարված փոփոխությունները, հերթական շրջանի զույգերի կազմը, գոտեմարտերի արդյունքները,
$14. գոտեմարտերի ժամանակ բժշկական օգնության համար օգտագործել 2 րոպե ժամանակ,
$15. բժշկական օգնության կամ հագուստը կարգավորելու նպատակով դիմել մրցավարին գոտեմարտը կանգնեցնելու համար:
ՄԱՐԶԻՉ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
$11. Ներկայացուցիչը ներկայացնում է կազմակերպությունը որտեղից գործուղվել է՝ ուղեկցում է թիմը իր ողջ կազմով: Նա հանդիսանում է միջնորդ անձ մասնակիցների և մրցավարական կոլեգիայի միջև:
$12. Եթե թիմը չունի ներկայացուցիչ, ապա նրա գործողությունները ստանձնում է կամ մարզիչը կամ թիմի ավագը:
$13. Ներկայացուցիչը պատասխանատվություն է կրում առաջնություններին, մրցաշարերին թիմի ժամանակին ժամանման, ներկայանալու, կարգապահության համար:
$14. Նա մասնակցում է կշեռքի մասնակիցների վիճակահանությանը, իսկ եթե մրցավարական կոլեգիայի խորհրդակցությունը կազմակերպվում է ներկայացուցիչների հետ համատեղ, ապա նաև այնտեղ:
$15. Գոտեմարտի ընթացքում հնարքի գնահատման մրցավարներների տարաձայնության դեպքում մրցավարն իրավունք ունի բարձրացնել ձեռքը /առանց մրցավարական սեղանին մոտենալու/ տվյալ գնահատականը վերանայելու համար:
$16. Ներկայացուցիչն իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել գլխավոր մրցավարին՝ հիմնավորելով այն կանոնադրության համապատասխան կետով կամ կետերով:
$17. Ներկայացուցիչը, մարզիչը, թիմի ավագը իրավունք չունեն միջամտել մրցավարների և կազմակերպիչների աշխատանքներին:
$18. Մրցումների ժամանակ ներկայացուցիչներին հատուկ տեղ է հատկացվում:
$19. Ներկայացուցիչը չի կարող լինել մրցավարական կոլեգիայի կազմում:
$110. Անվայելուչ պահվածքի, կանոնների խախտման դեպքում ներկայացուցիչը կամ մարզիչը հեռացվում են մրցման վայրից, իսկ մասնակիցն ստանում է հերթական նկատողություն:
$111. Մարզիչը իրավունք ունի ներկա գտնվելու գոտեմարտին՝ նստելով գորգի մոտ նախատեսված աթոռին՝ չլքելով այն մինչև գոտեմարտի ավարտը:
$112. Գոտեմարտի ընթացքում մարզիչն իրավունք չունի միջամտելու կամ խանգարելու մրցավարների աշխատանքը
$113. Մարզիչները պարտադիր պետք է լինեն համապատասախան սպորտային համազգեստով:
$114. Ներկայացուցիչներին, մարզիչներին, մարզիկներին չի թույլատրվում դահլիճում գտնվել գլխարկներով: