Նորություններ
Սամբոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում, որն ընթանում է Մադրիդում, մերոնք նվաճեցին 4 մեդալ։
Մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Դավիթ Գրիգորյանը, արծաթե մեդալ՝ 82 կգ Դավիթ Պետրոսյանը՝ մարտական սամբոյից և Սամվել Բադալյանն ու Սերգեյ Կարապետյանը ոսկե մեդալներ՝ մարտական սամբոյի 68 և 74 կգ քաշային կարգերում։
Այսպիսով, մերոնք հայրենիք կբերեն 2 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ։