Նորություններ
Հայ սամբիստները մեդալներ նվաճեցին Աստանայում անցկացվող մրցաշարին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/07/08/896423/ © 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Հուլիսի 6-ից 8-ը Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվեց Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Ն. Նազարբաևի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 16 պետության շուրջ 200 մարզիկ: Բնական է, որ այս հեղինակավոր մրցաշարին մասնակցում էր Հայաստանը և հաճելի է, որ մեր մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալներ: Պատվո երրորդ հարթակին կանգնեցին 57կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Տիգրան Կիրակոսյանը և 82 կգ քաշային Վահագն Չալյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/07/08/896423/