Նորություններ
2021թ․ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր, հոկտեմբերի 13-ին Հունաստան ուղևորվեց Հայաստանի սամբոյի պատվիրակությունը՝ մասնակցելու Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-ից 17-ը կայանալիք սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը։
Մեր թիմի կազմում ընդգրկված է 11 մարզիկ, ինչպես նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավար Ազատ Անդրյանը։ Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։
Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանիներից Արամ Խաչիկյանը/53կգ/, Աշիկ Անդրեյանը /58կգ/, Մեսրոպ Նիկոյանը /64կգ/, երիտասարդներից՝ Դավիթ Հարությունյանը /+98կգ/։
Հոկտեմբերի 16-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Վիլիկ Սահակյանը /71կգ/, երիտասարդներից՝ Դավիթ Հովսեփյանը /58կգ/ և Արամ Աղաջանյանը /64կգ/։
Հոկտեմբերի 17-ին մեդալների համար կպայքարեն պատանիներից Գրիգոր Բեկնազարյանը /98կգ/, երիտասարդներից Նարեկ Ամիրյանը /71կգ/, Մամիկոն Ավետիսյանը /79կգ/, Գոռ Հարությունյանը /88կգ/։