Նորություններ 2019թ․, ԽՍՀՄ ԿՐԿՆԱԿԻ ՀԵՐՈՍ ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ 2019թ․, հունիսի 29Հուշամրցաշարը նվիրված է Խորհրդային Միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին: Պատմության մեջ հայտնի է, որ Ն․Ստեփանյանը ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար տացել է Բալթիկայի մրրկահավ պատվանունը: Նրա հիշատակին նվիրված հուշամրցաշարին մասնակցեցին ՀՀ մարզերից Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Ճամբարակի, Եղվարդի, Արտաշատի, Աբովյանի, Խոջայան ակումբի, Արցախի և Երևանի մարզական կազմակերպությունների պատանի սամբիստները։Հաղթողները պարգևատրվեցին համապատասախան կարգի մեդալներով, հավաստագրերով և գավաթներով։Մրցաշարի պատվավոր հյուրն էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։