Նորություններ
Մարտական սամբոյի Հայաստանի առաջնություն-2019
Մարտի 17-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ,,Մարզաձևերի զարգացման համալիր հանրապետական կենտրոն,, /նախկին ՄԻԿԱ/ մարզադահլիճում տեղի ունեցավ Մարտական սամբոյի Հայաստանի 2019թ. առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, Արցախի ու ՀՀ մարզերի ուժեղագույն սամբիստների:
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները ստացան համապատասխան կարգի մեդալներ, դիպլոմներ, դրամական պարգևներ:
Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը մայիսի 16-ից 20-ը կմասնակցի Իսպանիայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը: