1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնություն-2020

 2020թ. մարտի 1-ին Գազպրոմ Արմենիայի «Ուսումնա-սպորտային համալիրում» անցկացվեց Հայաստանի սամբոյի 2020թ. պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ շուրջ 170 մարզիկ-մարզուհու՝  ՀՀ մարզերից, Արցախից, Երևանից, ովքեր  մրցանակային տեղեր էին զբաղեցրել նախընտրական մրցաշարերում և հանրապետության առաջնությունում պիտի փորձեին բարձր պահել իրենց մարզի կամ քաղաքի պատիվը:

Նշենք, որ դա լավագույնս հաջողվեց Լոռվա մարզը ներկայացնող սամբիստներին, ովքեր տղաների 10 քաշային կարգից 5-ում դարձան հաղթողներ և տիրացան նաև Լավագույն թիմի համար նախատեսված գավաթին:

Ստորև ներկայացնում ենք բոլոր հաղթողներին ըստ քաշային կարգերի:

Տղաներ

48 կգ-Շիրոյան Էմին-Լոռի

52 կգ-Նալբանդյան Նարեկ-Շիրակ

56 կգ-Հովհաննիսյան Նորայր- Լոռի

60 կգ- Մանուկյան Գևորգ-Լոռի

65 կգ- Աբրահամյան Դավիթ-Երևան

70 կգ- Ստեփանյան Ալեքսան-Լոռի

75 կգ- Բաղրամյան Արշավիր-Տավուշ

81 կգ- Վարդանյան Համլետ-Կոտայք

87 կգ- Հարությունյան Գոռ-Լոռի

+87կգ- Բեկնազարյան Գրիգոր-Տավուշ

Աղջիկներ

44 կգ- Մարտիրոսյան Անի-Կոտայք

48 կգ-Կիրակոսյան Սյուզաննա-Կոտայք

52 կգ- Աղաջանյան Արփինե-Արարատ

56 կգ- Գրիգորյան   Միլենա-Երևան

60 կգ- Աբրահամյան Մարինե-Կոտայք

70 կգ- Արամյան Սեդա-Արարատ

+75 կգ-Հարությունյան Ագապի-Կոտայք

Հավելենք, որ Լավագույն տեխնիկա ցուցաբերելու համար մրցանակը տրվեց Նարեկ Նալբանդյանին:

Առաջնության արդյունքում կձևավորվի Հայաստանի պատանեկան հավաքականը, որն էլ ապրիլի 9-ից 13-ը մեր երկիրը կներկայացնի Բուլղարիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում:

2020 Sambo pataniner

Հպարտ ենք, որ ամեն տարի, գրեթե առանց բացառության, Հայաստանի տասը լավագույն մարզիկների պատվավոր ցանկում ընդգրկվում են նաև սամբիստները: Տիգրան Կիրակոսյան ջան, շնորհավորում ենք:
Չմոռանանք նաև, որ ամեն տարեվերջին, երբ ամփոփվում են հայ մարզիկների հաջողությունները և հրապարակվում՝ վաստակած մեդալների ցանկը, պարզվում է, որ դրանց 15-20%-ը Հայրենիք են բերել հայ սամբիստները:

Image may contain: 3 people, suit

2020-Kanonakarg-Eritasardner

2020-Kanonakarg-Pataniner

Հուշամրցաշարը անցկացվելու է 2019թ.-ի նոյեմբերի 22-23-ին «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ մարզահամալիրում /ք. Երևան, Մանանդյան 41/։

 V.Alikhanyan-2019