Պատվավոր նախագահ
Զորի Հայկի Բալայան
Ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին - ք. Ստեփանակերտ, ԼՂՀ
Կրթությունը
1953 - ավարտել է միջնակարգ դպրոցը ք. Ստեփանակերտում
1963- Ռյազանի բժշկական ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
1963-1973 - աշխատել է որպես բժիշկ Կամչատկայում
1974 թվականից բնակվում է Երևանում
1975 - աշխատում է "Լիտերատուրնայա գազետա"-ի սեփական թղթակից
1967-1970 - ինքնաշեն նավակով ճանապարհորդել է Ասիայի ու Եվրոպայի գետերով և ծովերով, հաղթահարելով 32 հազ. կմ.
1989 - ընտրվել է ԼՂՀ-ի Ազգային Խորհուրդի պատգամավոր: Եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և ԼՂՀ ժողովրդական պատգամավոր
"Բայկալյան շարժում" Միջազգային բնապահպան կազմակերպության համանախագահ
Ստորագրել է "42-ի Նամակը"
Գրքեր
Ավելի քան 60 գրքերի հեղինակ, որոնց թվում`
Մի բուռ սաթ, Ե., 1969, 60 էջ:
Հիպոկրատի գլխարկը, Ե., 1972, 320 էջ:
Երկնագույն ճանապարհներ, Ե., 1975, 405 էջ:
Գոտեմարտ, Ե., 1976, 295 էջ:
Խիղճը, Ե., 1978, 317 էջ:
Ցավ, Ե., 1978, 216 էջ:
Երկու կրակի մեջ, Ե., 1979, 136 էջ:
Բաց նամակ նորապսակներին, Ե., 1980, 44 էջ:
Բարության ծառը / Ակնարկ., հոդված. և նոթագր. ժողովածու
Դիմակայում: Աղետալի դեկտեմբերը
Հայկաշեն: Հրապարակախոսություն
Թևեր: Վավերագրական վիպակ
Ճանապարհ: Հրապարակախոսական էսսե
Օջախ
«Վերջին աղբւրը» (նվիրված Սևանա լճի հիմնախնդիրին), Երևան, «Լույս», 1983
Չգրված օրենք: Վեպ, վիպակներ և պատմվածքներ Դպր. բարձր տարիքի համար / նկ.` Վ. Հարությունյան/
Զորի Բալայանի սցենարով նկարահանվել է 2-սերիանոց կինոնկար "Գետեմարտ"
Պարգևներ
Երկու անգամ արժանացել է ծանրամարտի և մարզական նավակներով հեռավոր լողորդության ԽՍՀՄ սպորտի վարպետ կոչմանը
ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ ("Կիլիկիա" մարզանավով շուրջերկյա ճանապարհորդություն)
Հայաստանի գրողների Միության մրցանակ
ԽՍՀՄ լրագրողների Միության մրցանակ
Պարգևատրվել է "Մովսես Խորենացի" շքանշանով և "Արիության համար" մեդալով
Պարգևատրվել է "Մեսրոպ Մաշտոց" շքանշանով (ԼՂՀ)
Պարգևատրվել է "Սուրբ Մեսրոպ Մաշտոց" շքանշանով
Պարգևատրվել է "Հայկական սպորտի զարգացման գործում բացառիկ արժանիքների համար" մեդալով
Արցախի Հերոս