Նախագահ
Լևոն Միքայելի Հայրապետյան
Կոչումներ
ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ սպորտի պատվավոր վարպետ,
Հայաստանի վաստակավոր մարզիչ,
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ,
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատակից,
Համամիութենական կարգի մրցավար,
Միջազգային կարգի էքստրա դասի մրցավար:
Մարզական արդյունքներ
Ադրբեջանի սամբոյի բազմակի չեմպիոն (1963-1969 թթ.),
Հայաստանի սամբոյի բազմակի չեմպիոն (1969-1974 թթ.),
«Դինամո» ԿԽ, ԽՍՀՄ ՆԳՆ և ՊԱԿ Համամիութենական առաջնությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր (1964 -1974 թթ.),
Լավագույն սաները
Գառնիկ Հովհաննիսյան – Աշխարհի չեմպիոն (Աշխարհի առաջին հայ չեմպիոնը ըմբշամարտի բոլոր ձևերում)
Սերգեյ Առաքելյան - ԽՍՀՄ չեմպիոն,
Մարկոս Շիրինյան – ԽՍՀՄ առաջնության և ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի մրցանակակիր,
Հրաչիկ Խաչատրյան – ԽՍՀՄ առաջնության հաղթող և ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի մրցանակակիր,
Վարդան Կարապետյան - ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր,
Քրիստինե Նաջարյան – Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, (Հայաստանից առաջին աշխարհի չեմպիոնուհի' առհասարակ բոլոր մարզաձևերից),
Գոհար Գևորգյան - Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն,
Հովհաննես Թամամյան - Սամբոյի միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն և մրցանակակիր,
Վարդան Մինասյան - Սամբոյի միջազգային մրցաշարերի և «Դինամո» ԿԽ բազմակի չեմպիոն և մրցանակակիր,
Ժոռա Սիաբանդով - Սամբոյի միջազգային և համամիութենական մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր,
Սուրեն Ղարաբեկյան - Սամբոյի համամիութենական մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր,
Վարդան Ոսկանյան - Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և մրցանակակիր,
Արթուր Գրիգորյան- Աշխարհի կրկնակի չեմպիոն և Եվրոպայի մրցանակակիր,
Մարյամ Հովհաննիսյան- Աշխարհի մրցանակակիր և Եվրոպայի չեմպիոն,
Գոհար Թովմասյան- Աշխարհի մրցանակակիր և Եվրոպայի կրկնակի չեմպիոն,
Զոյա Խաչատրյան- Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և մրցանակակիր,
Իրինա Բաղդասարյան- Աշխարհի մրցանակակիր և Եվրոպայի չեմպիոն,
Միքայել Հայրապետյան- Աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր,
Ալլա Ավագյան- Աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր,
Աշոտ Դանիելյան- Աշխարհի բազմակի մրցանակակիր և Եվրոպայի չեմպիոն,
Վաչիկ Վարդանյան- Աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր,
Ժաննա Վարդանյան- Եվրոպայի մրցանակակիր,
Աննա Ասատրյան- Աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր:
Կենսագրություն
Ծնվել է 1943թ հոկտեմբերի 9-ին ԼՂՀ Շուշիի շրջանի Բերդաձորի Հին Շեն գյուղում: Միջնակարգ կրթություն ստացել է Ստեփանակերտ քաղաքում: 1969թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի ադրբեջանական պետական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետը:
1969 թ-ից աշխատել է «Դինամո» մարզական ընկերությունում որպես սամբոյի մարզիչ: 1972-1983 թթ հանդիսացել է «Դինամո» մարզական ընկերության և Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ:
1983-ից Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրենն է:
1991թ-ից ղեկավարում է ՀՀ սանբոյի ֆեդերացիան:
2000-2007 թթ ՀՀ ՊՆ Բանակի կենտրոնական մարզական ակումբի պետ, զորամասի հրամանատար: Ունի գնդապետի զինվորական կոչում:
Հասարակական գործունեությունը
1984թ-ից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ է:
1986-1994թթ' Ազգային ազատագրական շարժման և արցախյան պատերազմի մասնակից:
Եղել է «Բերդաձոր» հայրենակցական միության նախագահը և «Արցախ» հայրենակցական միության նախագահության անդամ:
Հանդիսանում է Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիայի թղթակից անդամ:
Պարգևատրվել է
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20 ամյակի, ԽՍՀՄ զինված ուժերի 50 ամյակի, ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», ԼՂՀ «Երախտագիտություն», ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալներով և ՀՀ նախագահի շնորհակալագրով:
2008թ' սամբոյի հիմնադրաման 70 ամյակի կապակցությամբ' մարզաձևի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է FIAS-ի ոսկե մեդալով և ՌԴ սամբոյի ֆեդերացիայի «Սամբո-70» մեդալով:
2013թ.՝ ծննդյան 70 ամյակի առիթով պարգևատրվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Ոսկե մեդալով:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: