Այլ առաջնություններ
-
2011 թվականի հուլիսի 1-ից 5-ը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցավՍամբոյի աշխարհի գավաթի փուլերից' Ալբերտ Աստախովի հուշամրցաշարը, որին ՀայաստանիՀանրապետությունը ներկայացնում էին ստեփանակերտցիներ Մարտին Միրզոյանը և ԱշոտԴանիելյանը, վերջինս այս տարվա նախորդ փուլերից երկուսում' Ղազախստանի Ուրալսկ և Ռուսաստանի Մոսկվա քաղաքներում կայացած մրցաշարերում նվաճել էր արծաթե մեդալներ:
Այս անգամ Սամբոյի և ձյուդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ, Աշոտ Դանիելյանը 82 կգ. քաշային կարգում մարտական սամբոյից գրավեց 1-ին տեղը' արժանանալով ոսկե մեդալի, իսկ Մարտին Միրզոյանը մարզական սամբոյից' բրոնզե մեդալի (62 կգ. ք/կ):
-
Հուլիսի 17-ին Երևանի «Դինամո» մարզապալատում ավարտվեց «Պատանի սամբիստ-2011» ակումբային թիմային հանրապետական առաջնությունը, որին մասնակցում էր 10 թիմ ՀՀ տարբեր մարզերից և ԼՂՀ-ից: Երկու ենթախմբերում շրջանաձև մրցակարգով անցկացված նախնական հանդիպումներից հետո երրորդ տեղի համար պայքարում «Աբովյան» ակումբը միայն միավորների տարբերությամբ հաղթեց «Նոր Հաճըն» ակումբին, իսկ առաջին տեղի համար գոտեմարտերում ավելի ուժեղ գտնվեցին «Զեյթուն» ակումբի սաները, ովքեր 8:4 հաշվով հաղթեցին Աբովյանի «Խոջայան» ակումբի մարզիկներին: Հաղթող ակումբի նախագահն է Դավիթ Խիթարյանը, մարզիչները' Լևոն Գևորգյանը, Հակոբ Նազարբեկյանը, Նարեկ Սուքիասյանը: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով ու գավաթով: Հիշեցնենք, որ հայաստանյան մրցաշարի հաղթողը իրավունք նվաճեց մասնակցելու Մոսկվայում հոկտեմբերի 28-29-ին տեղի ունենալիք «Պատանի սամբիստ-2011» եզրափակիչ առաջնությանը, ուր ուժերը կչափի այլ պետություններում անցկացված նմանատիպ մրցաշարերի հաղթողների հետ: Առաջնության ընթացքին հետևելու համար Երևան էր ժամանել Սիրողական սամբոյի միջազգային ֆեդերացիայի /FIAS/ առաջին փոխնախագահ Սամբոյի և ձյուդոյի ԽՍՀՄ, Եվրոպայի, Աշխարհի առաջնությունների հաղթող և մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Դավիթ Ռուդմանը: Առաջնության պաշտոնական հովանավորն էր «Յունիբանկը»:
-
2013թ հունվարի 26-ից 28-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացվեց սամբոյի Մրցաշրջան 2013-ի առաջին միջազգային' ,,A,, դասի մրցաշարը, որը կրելով «Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակներ» անունը, հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը:
Մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող վեց մարզիկներից երկուսը հայրենիք վերադարձան բրոնզե մեդալով.
Երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում՝ Մավրիկ Նասիբյանը, Մարզական սամբոյի 90 կգ ք/կ՝ Դավիթ Գրիգորյանը: Երկուսն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ են:«Նելսոն Ստեփանյան» հուշամրցաշար-2012թ
-
2013թ. մարտի 23-ից 24-ը Մոսկվայում տեղի ունեցավ Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ «Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը», ուր Հայաստանը ներկայացնող արցախցի մարզիկ, 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը հասավ եզրափակիչ, սակայն ցավալի պարտություն կրելով ռուս մարզիկից, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն ու արժանացավ արծաթե մեդալի:
-
2013թ. հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում տեղի ունեցավ «ՌԴ նախագահ Վ. Պուտինի գավաթ»՝ սամբոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցեց նաև Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականը և Ուկրաինայի հավաքականի հետ գրավեց պատվավոր երրորդ հորիզոնականը. երկրորդում բելոռուսներն էին, առաջինում՝ ռուսները: -Մեր մարզիկների մրցելույթներն, ընդհանուր առմամբ գնահատում եմ լավ, նշում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը և ավելացնում,-այս հեղինակավոր մրցաշարին մենք մասնակցում էինք երկրորդ անգամ: Անցած տարի 5-րդ տեղում էինք, այս տարի՝ 3-րդ: Եվ սա այն դեպքում, երբ մեր թիմի կազմում, վնասվածքների պատճառով, ընդգրկված չէին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ Աշոտ Դանիելյանն ու Վաչիկ Վարդանյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի սամբոյի հավաքականների մարզիկներն այս տարվա Եվրոպայի առաջնություններում նվաճել են 15 մեդալ, որից 3-ը ոսկե, 5-ը՝ արծաթե, 7-ը՝ բրոնզե: Եվս մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալի էլ հայ սամբիստներն արժանացել են աշխարհի գավաթի փուլերում: 2013թ. աշխարհի առաջնությունները տեղի կունենան աշնանը, իսկ մինչ այդ, հուլիսի 13-ից 16-ը, մեր ուսանող մարզիկներից 4-ը կմասնակցեն Կազան քաղաքում անցկացվելիք 27-րդ ամառային Ունիվերսիադային, ուր առաջին անգամ ընդգրկվել է նաև սամբո մարզաձևը:
- 1
- 2