Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2020թ. ՀՀ ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնություն-2020
2020թ. մարտի 1-ին Գազպրոմ Արմենիայի «Ուսումնա-սպորտային համալիրում» անցկացվեց Հայաստանի սամբոյի 2020թ. պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ շուրջ 170 մարզիկ-մարզուհու՝ ՀՀ մարզերից, Արցախից, Երևանից, ովքեր մրցանակային տեղեր էին զբաղեցրել նախընտրական մրցաշարերում և հանրապետության առաջնությունում պիտի փորձեին բարձր պահել իրենց մարզի կամ քաղաքի պատիվը:
Նշենք, որ դա լավագույնս հաջողվեց Լոռվա մարզը ներկայացնող սամբիստներին, ովքեր տղաների 10 քաշային կարգից 5-ում դարձան հաղթողներ և տիրացան նաև Լավագույն թիմի համար նախատեսված գավաթին:
Ստորև ներկայացնում ենք բոլոր հաղթողներին ըստ քաշային կարգերի:
Տղաներ
48 կգ-Շիրոյան Էմին-Լոռի
52 կգ-Նալբանդյան Նարեկ-Շիրակ
56 կգ-Հովհաննիսյան Նորայր- Լոռի
60 կգ- Մանուկյան Գևորգ-Լոռի
65 կգ- Աբրահամյան Դավիթ-Երևան
70 կգ- Ստեփանյան Ալեքսան-Լոռի
75 կգ- Բաղրամյան Արշավիր-Տավուշ
81 կգ- Վարդանյան Համլետ-Կոտայք
87 կգ- Հարությունյան Գոռ-Լոռի
+87կգ- Բեկնազարյան Գրիգոր-Տավուշ
Աղջիկներ
44 կգ- Մարտիրոսյան Անի-Կոտայք
48 կգ-Կիրակոսյան Սյուզաննա-Կոտայք
52 կգ- Աղաջանյան Արփինե-Արարատ
56 կգ- Գրիգորյան Միլենա-Երևան
60 կգ- Աբրահամյան Մարինե-Կոտայք
70 կգ- Արամյան Սեդա-Արարատ
+75 կգ-Հարությունյան Ագապի-Կոտայք
Հավելենք, որ Լավագույն տեխնիկա ցուցաբերելու համար մրցանակը տրվեց Նարեկ Նալբանդյանին:
Առաջնության արդյունքում կձևավորվի Հայաստանի պատանեկան հավաքականը, որն էլ ապրիլի 9-ից 13-ը մեր երկիրը կներկայացնի Բուլղարիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: